Ռուստամ Բադասյանը պատրաստ է ցանկացած լրագրողի հետ անցնել հետազոտություն․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

սկալիոզ

Արդարադատության նախարարությունը նախարար Ռուստամ Բադասյանի վերաբերյալ բժիշկներից մեկի գրառման վերաբերյալ հերքում է տարածել։ Նախարարի մամուլի քարտուղարի գրառումը՝ ստորև․

«Մամուլում կրկին տեղեկություն է շրջանառվում, ըստ որի՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր՝ այսպիսով կասկածի տակ դնելով 2011 թվականին Ռուստամ Բադասյանի առողջական վիճակի վերաբերյալ Արաբկիրի զինկոմիսարիատի կողմից տրամադրված տեղեկանքը:

Հայտարարում եմ, որ ինչպես մեկ ամիս առաջ էր պարոն Բադասյանը հայտարարել ՀՀ ցանկացած բժշկական հաստատությունում բժշկական հետազոտության ենթարկվելու պատրաստակամության մասին, այնպես էլ այսօր արդարադատության նախարարը պատրաստ է ցանկացած լրագրողի հետ այցելել որևէ բժշկական հաստատություն, անցնել համապատասխան հետազոտությունները և արդյունքները ներկայացնել այս հարցով շահագրգիռ կողմերին: Միայն պետք է խնդրեմ ցանկության մասին տեղեկացնել մեկ շաբաթ առաջ:

Հ.Գ. Ի դեպ, տեղեկացնեմ նաև, որ Ռ. Բադասյանի կնքահայրը Վարդան Եղիազարյանը չէ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ բժիշկ-նեյրովիրաբույժ, CNS անդամ, WINS անդամ, WSSFN անդամ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը դիմել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ, Արթուր Բաղդասարյանին, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին էր դիմել՝ պահանջելով ստեղծել մասնագիտական հանձնաժողով և հանձնարարել, որպեսզի  ուսումնասիրվի Ռուստամ Բադասյանի առողջական վիճակը, առկա բոլոր փաստաթղթերը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news