ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
«Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, մշակութային գործիչ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հետ «Ժամադադարի» տաղավարում զրուցել ենք ազգային երգարվեստի խնդիրներից, որ օր օրի նվազում է հասարակակության ուշադրությունն ու պետական հոգածությունն ազգագրական արվեստի նկատմամբ, և մեր ինքնությունը պայմանավորող շատ երգեր ու պարեր մոռացվում ու կորչում են, իսկ որոնք էլ պահպանվում, փոխանցվում են, միմիայն նվիրյալների շնորհիվ է:
«Շուրջ 30 տարի ազգային երգարվեստից ինչ որ պահպանում ու փոխանցում եմ, վերցրել եմ իմ ուսերին և իմ ու ընկերներիս շնորհիվ եմ ներկայացնում»,- ասում է ազգագրական երգերի յուրօրինակ կատարողը:
Անդրադարձել ենք նաև մեր քաղաքացիական գիտակցության խոցելի ու սյուբեկտիվ ընկալումներին: Զրույցն ամփոփել ենք՝ տեղեկացնելով ԳԱԹԱ բենդի նոր և սպասվելիք ձայնագրությունների մասին: