Կառավարության փորձագիտական ներուժը չի բավարարում՝ լավ մտքերն իրագործելու համար. Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

ՀՆԱ-ի 10 տոկոսը մեքենաների ներմուծմամբ է ապահովվում, դա նորմալ չէ: 24TV-ի եթերում այս տեսակետն է հայտնել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Ինչ վերաբերում է այս օրերին Բագրատաշենի անցակետում առկա մեքենաների հերթին՝ պատգամավորը կարծում է, որ պետք է տաղավար ավելացնել, ինչը կլուծի խնդիրը:

Իսկ, ընդհանուր առմամբ, անդրադառնալով կառավարության գործունեությանը՝ պատգամավորը շեշտել է, որ հարցերին արագ արձագանքման և ճկունության խնդիր կա: Նա կոնկրետ օրինակով նշել է, որ երբեմն կառավարությունն այս կամ այն գաղափարի վերաբերյալ դրական է արտահայտվում, ասում է, որ լավ միտք է, բայց դա կյանքի չի կոչվում: Պատգամավորը եզրակացնում է, որ կառավարությունում փորձագիտական ներուժը չի բավարարում:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում