Զինեդին Զիդանը մտահոգված է թիմի խաղացողների վնասվածքներով

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

1

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտահոգված է թիմի խաղացողների վնասվածքներով:

ԱՄՆ-ում նախապատրաստական ​​հանդիպման ժամանակ վնասվածքներ են ստացել պաշտպան Ֆերլան Մենդին, կիսապաշտպաններ Բրաիմ Դիասը և Մարկո Ասենսիոն: Վերջինս շարքից դուրս է եկել երկար ժամանակով:

 «Սա ինձ դուր չի գալիս: Սկզբում՝ Մարկոն, հետո՝ Ֆերլան.. Թեկուզ նրա մոտ փոքր վնասվածք է, բայց մենք չգիտենք, թե որքան ժամանակով է նա շարքից դուրս մնացել:  Նման բաներ լինում են, տեսնենք՝ որքան ժամանակում նա կվերականգնվի:

Մենք շարունակում ենք նախապատրաստվել մրցաշրջանի համար նրանց հետ, ովքեր վերադառնում են Մադրիդ:

Ես չեմ մտածում, թե ով կփոխարինի Մարկոյին: Մենք բոլորս ցնցված ենք նրա վնասվածքից»,- ասել է Զիդանը: