Հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

1

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ հուլիսի 27-ի ցերեկը, 28-29-ին, օգոստոսի 1-ին՝ հյուսիսային առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում:

Հուլիսի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ին կբարձրանա 3-4 աստիճանով։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Երևան քաղաքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում։