Դավիթաշենի բնակչի գրպանում թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

1

Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 29-ին, ժամը 19-ին, Զովունի գյուղի 9-րդ փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման է ենթարկվել Դավիթաշենի բնակիչ, 45-ամյա մի տղամարդ: Նրա անձնական խուզարկությամբ տաբատի մի գրպանից հայտնաբերվել է ապակյա տարա՝ դեղնականաչավուն կանեփանման մոտ 20 գրամ զանգվածով, իսկ մյուս գրպանից՝ թղթի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն զանգված: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ է, պատկանում է իրեն և գրպանում պահել է իր անձնական օգտագործման համար:

Դավիթաշենցին նաև բացատրություն է տվել, որ անձնական օգտագործման համար իր տանը կից հողամասում ցանել և աճեցրել է կանեփ:
Նույն օրը նրա հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի չորս թուփ, իսկ ճագարի բնի մեջ՝ չորացված կանեփի երկու բույս: 

Ողջ զանգվածը փաթեթավորվել, կնիքվել և ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: