«Ղազանչյանը վարպետության դպրոց էր»․ ՀՀ նախագահը՝ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 31, 24News

նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ։ Ցավակցական հեռագիրը՝ ստորև․

«Խոր ցավով տեղեկացա, որ մահացել է մեր թատերական արվեստի վաստակաշատ դեմքերից մեկը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:

Նա ամբողջովին նվիրված էր թատրոնին ու բեմին: Եվ ինչպես նա իրեն չէր պատկերացնում առանց թատրոնի, այնպես էլ թատրոնն է դժվար պատկերացնել առանց Երվանդ Ղազանչյանի: Երևանի, Գյումրիի, Կապանի թատրոնները, որոնց նա կապված էր տասնամյակներով ձգված իր ստեղծագործական ու աշխատանքային կենսագրությամբ և անգամ անձնական կյանքով:

Ղազանչյանը վարպետության դպրոց էր՝ որպես ռեժիսոր, բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար և, անշուշտ, որպես մարդ, որից սովորելու բան կար և հնարավոր էր սովորել: Իսկ Երվանդ Ղազանչյան-Գալյա Նովենց զույգը հրաշալի էր թե՛ որպես ընտանիք, թե՛ որպես արվեստին անմնացորդ ծառայելու օրինակ:

Անկեղծորեն ցավակցում եմ Երվանդ Ղազանչյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին և կիսում նրանց վիշտը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news