Հաճույքով կզրուցեի Շեքսպիրի, Պուշկինի հետ, բայց Լեոնարդոն առաջինն Է այդ ցանկում․ Պոզներ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 07, 24News   

1

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներն իր բլոգում Լեոնարդո դա Վինչիին համարել Է «մեծագույն հանճարը մարդկության պատմության մեջ», հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»։

«Նա եզակի Է: Ոչ միայն որպես գեղանկարիչ, այլեւ որպես ինժեներ, փիլիսոփա, եւ ընդհանրապես անհասկանալի Է, թե ինչպես նա կարող Էր գոյություն ունենալ, բացի այդ, գեղեցիկ Էր ու շատ ուժեղ, դա Վինչին ասես «ուրիշ աշխարհից» Է», ասել Է հեռուստալրագրողը և հավելել , որ հենց նրանից ինքը կցանկանար հարցազրույց վերցնել: «Կան մի շարք այլ ընկերներ, որոնց հետ ես հաճույքով կզրուցեի՝ Շեքսպիրը, Պուշկինը, բայց, այնուամենայնիվ, Լեոնարդոն առաջինն Է»,-ամփոփել Է Պոզները: