Ադրբեջանի ՄիԳ-29-ի բեկորները հայտնաբերվել են Կասպից ծովում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

միգ

«Ինտերֆաքսը», հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, գրում է, որ Կասպից ծովում հայտնաբերվել են Ադրբեջանի ՌՕՈՒ ՄիԳ-29-ի բեկորները։ 

«ՄիԳ-29 կործանիչի ընկնելու վայրը պարզվել է օգոստոսի 8-ի երեկոյան», - հայտարարել է  ՊՆ-ն:

Կործանիչի ընկնելու վայրը պարզել են օգոստոսի 8-ի երեկոյան, ինքնաթիռի որոշ մասեր ջրից արդեն հանվել են ջրից: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում ծովի հատակից ինքնաթիռի հիմնական մասը ևս դուրս բերելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 24-ին՝ ժամը 22:00-ին, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչն ուսումնական թռիչքի ընթացքում անհետացել էր ռադարների էկրաններից: Ինքնաթիռը ընկել է Ադրբեջանի տարածքային ջրերում: Օդաչուի ճակատագրի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Որոնումներին մասնակցելու համար Ադրբեջանը հրավիրել էր թուրք ջրասույզների: