«Փոքր, բայց կարևոր փոփոխություն»․ Փաշինյանը՝ զինվորների ամսավճարները բարձրացնելու մասին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

զինվոր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական գումարն ավելանալու են։ 

«Փոքր, բայց կարևոր փոփոխություն մեր ժամկետային զինվորների կյանքում. պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական գումարը կավելանա»,-գրել է Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ, կառավարության՝ օգոստոսի 8-ի որոշման համաձայն, արտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական գումարն ավելանալու է․ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար՝ 2000, իսկ մնացած զորամասերի համար` 1000 դրամով: 

Սահմանված դրամական ապահովության չափերը 2009-ից փոփոխության չէին ենթարկվել։