ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Օգոստոսի 12-ին Արդբեջանում ՀՀ քաղաքացի է հայտնվել։ Տեղեկատվությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա ՀՀ քաղաքացի, սակայն հանգամանքները՝ նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
Միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000 թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:
«Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- նշվում է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ՊՆ-ն ևս դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանում է հայտնվել ՊԲ զինծառայող Արո Ղազարյանը։
«Նա ձերբակալվել է առաջնագծի՝ Ֆիզուլիի հատվածում»,-նշվում է հայտարարության մեջ։