Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, 20 հա խոտածածկույթ է այրվել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

հրդեհ

Օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: