Ղրիմը մեր հողն Է, և մենք ձգտելու ենք վերադարձնել այն․ Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

1

«Բնականաբար, մենք կոշտ դիրքորոշում ունենք Ղրիմի վերադարձման հարցում և իհարկե, մենք դա ցանկանում ենք»,-ասել Է Ուկրաինայի նախագահը: Զելենսկին հավելել Է, որ ինքը կասկած չունի, որ դա տեղի կունենա:

Կիեւը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում եւ պնդում Է, որ այդ տարածքը վերադարձվի Ուկրաինային: Այդ մասին այսօր հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Կիեւում վետերանների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:

 «Ինձ համար ամեն մի ղրիմցի ուկրաինացի Է: Դա մեր հողն Է, եւ մենք ձգտելու ենք վերադարձնել այն»,-ասել Է նա: Զելենսկին հայտարարել Է, որ, «միջազգային բարեկամների» աջակցությունից բացի, Կիեւն ինքն Էլ պետք Է շատ բան անի Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու համար: