Նյու Յորքի 57-րդ միջազգային կինոփառատոնում կներկայացվի Փարաջանովի ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Նյու Յորքի 57-րդ միջազգային կինոփառատոնի (NYFF, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 13-ը) «Վերածնունդ» ծրագրում կցուցադրվի Հայաստանի ազգային կինոկենտրոն-ի և Fixafilm լեհական ընկերության շնորհիվ վերականգնված Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե) կարճամետրաժ ֆիլմը։ Այս մասին տեղեկանում ենք  Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆեյսբուքյան էջից.

«Փարաջանովյան կինոյի սիրահարները նյույորքյան փառատոնում հնարավորություն կունենան դիտելու Վարպետի երեք վավերագրական կարճամետրաժները՝ «Եռաֆիլմ» խորագրով․ «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե), «Կիևյան որմնանկարներ» (1966թ․,20 ր․) և («Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1986թ․,25 ր․)։

Ընդամենը մեկ տարվա ընթացքում վերականգնված «Հակոբ Հովնաթանյանը» հաջողությամբ ներկայացվել է միջազգային կինոփառատոներում, ֆորումներում, ինչպես նաև աշխարհի հայտնի թանգարաններում և պատկերասրահներում»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news