31-ամյա վարորդը Honda-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հասարակություն

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Սրբուհի Կ-ն իր վարած Honda մակնիշի 36 AR 345 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել քարերի վրա, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Սրբուհի Կ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Թալինի բժշկական կենտրոն։