Unibank

Unibank Mobile

Հավասար քվե ստացած թեկնածուներից ո՛վ է դառնալու ղեկավար․ Արցախի ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Արցախ

Սեպտեմբերի 8-ին Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ մի շարք համայնքներում հավասար թվով քվեներ են ստացել թե համայնքի ղեկավարի թեկնածուներ, թե ավագանու անդամի թեկնածուներ։ 

Ըստ ԿԸՀ պաշտոնական կայքի՝ Արմենակավանում 20-ական ձայն են ստացել «Ազատ Հայրենիք» կուսակցությունը ներկայացնող երկու թեկնածուները, Խրամորթում՝ 99-ական ձայն, Հերհերում՝ 161-ական ձայն անկուսակցական թեկնածուները, Հակում՝ 24-ական ձայն՝ «Ազատ հայրենիք»-ի ներկայացուցիչն ու անկուսակցական թեկնածուն․ հավասար քվեների դեպքում ո՞վ է դառնալու ղեկավար այդ համայնքներում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում Արցախի ԿԸՀ քարտուղար Սերգեյ Մելքումյանը նշեց, որ հավասար քվեներ արձանագրվել են ոչ միայն այդ համայնքներում և ոչ միայն համայնքի ղեկավարի թեկնածուների միջև։ 

«Այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, կատարվելու է վերահաշվարկ, այսինքն՝ այն համայնքներում, որտեղ կբողոքարկի նրանցից մեկը։ Եթե չլինեն բողոքներ, եթե երկու կողմն էլ համաձայն են, կամ այդ հավասարությունը պահպանվում է նաև վերահաշվարկից հետո, ապա կատարվում է վիճակահանություն»,- ասաց նա։ 

Նշենք, որ Արցախի 228 համայնքում սեպտեմբերի 8-ին 39 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 21 հազարը․ ընտրություններին մասնակցել է 67326 ընտրող: Ըստ Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ դրանցից 95-ում առաջադրվել էր մեկ թեկնածու։ 

Նախնական արդյունքների համաձայն՝ ընտրված թեկնածուներից 140-ն անկուսակցական է, ստացած քվեների թվով երկրորդ տեղում է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, երրորդում՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության, հաջորդում են ՀՅԴ-ն, Արցախի հանրապետական կուսակցությունը և 1 համայնքի ղեկավար ընտրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունից։

Տեսանյութեր

Live

Լրահոս