Ինչո՞ւ է Կիրկորովը ներողություն է խնդրել Գարիկ Մարտիրոսյանից․ շոումենը հարցազրույց է տվել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Գարիկ

«Comedy club»-ի անդամ Գարիկ Մարտիրոսյանը «Vokrug.TV»-ին պատմել է, թե ինչպես է երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ստիպված եղել իրենից ներողություն խնդրել:

Ըստ Մարտիրոսյանի՝ 1 տարի առաջ Ֆիլիպ Կիրկորովը մասնակցել է ռուս շոումեն, դերասան Ալեքսանդր Գուդկովի «Վատ կատակների լիգա» YouTube-յան շոուին, որի ժամանակ նրան մի քանի հայտնիների հասցեին արված «վատ» կատակներ են տվել, որոնք նա պետք է ընթերցեր: «Իսկ այդ մարդիկ գիտե՞ն, որ ես պետք է նրանց հասցեին կատակներ հնչեցնեմ»,- ասել է Կիրկորովը: Նրան ասվել է՝ այո՛, գիտեն: Նա էլ բավականին «վատ» կատակներ է հնչեցրել ոչ միայն Գարիկ Մարտիրոսյանի, այլև շոու բիզնեսի շատ այլ ներկայացուցիչների հասցեին:

Հաղորդումից հետո Կիրկորովը հեռախոսազանգեր է ստացել, որից հետո նա ստիպված է եղել անձամբ զանգահարել Մարտիրոսյանին և բացատրել իրավիճակը:

«Հեռախոսազանգ եմ ստանում: Միացնում եմ, լսում եմ հետևյալ խոսքերը` «Ների՛ր ինձ. այս ամենը Գուդոկի ձեռքի գործն է: Նա է ամեն ինչում մեղավոր: Նա ծնկաչոք ներողություն է խնդրելու քեզնից»,- պատմել է Գարիկ Մարտիրոսյանը, ապա հավելել, որ  զանգահարել է Գուդկովին, միասին նայել են թողարկումը, ինչից հետո զանգահարել է Կիրկորովին և ասել, որ «Գուդոկն էր եկել, իր վրա բենզին լցրեց և ինքնահրկիզվեց. ինչպես կարող էր, ներողություն խնդրեց»: «Շատ ծիծաղելու էր»,- պատմել է շոումենը լրագրողներին: