Փաշինյանի որդին գտնվում է հերթական արձակուրդում․ ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը, գտնվում է հերթական արձակուրդում։ Այս մասին Aysor.am-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Աշոտ Փաշինյանը շաբաթ օրը (սեպտեմբերի 14) հինգ օրով ստացել է երկրորդ հիմնական արձակուրդը, որը ստանում է ցանկացած զինծառայող, եթե չունի խախտումներ, թերացումներ։ Աշոտ Փաշինյանը, սրանից բացի, ստացել է ևս մեկ հիմնական արձակուրդ, որը ևս ստանում են բոլոր զինծառայողները վեց ամիս ծառայելուց հետո՝ 10 օրով», - ասաց ՊՆ խոսնակը՝ հավելելով, որ Աշոտ Փաշինյանի հետ միասին հնգօրյա արձակուրդ են ստացել նաև զորամասի այլ զինծառայողներ։

«Լինում են արձակուրդներ ժամերով կամ կես օրով, որը տեղի է ունենում միայն կայազորի տարածքում, ամենաշատը մոտակա բնակավայրը», - ասաց Արծրուն Հովհանիսյանը՝ նկատելով, որ վարչապետի որդին այլ արձակուրդներ չի ստացել ու զորամասի տարածքը չի լքել։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news