Արմեն Սարգսյանը Բաբկեն Չոբանյանին շնորհել է վաստակավոր արտիստի կոչում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 20, 24News

բաբկեն չոբանյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Բաբկեն Չոբանյանին ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատ-րոնի դերասան Բաբկեն Սամվելի Չոբանյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: