Բոլոր մեր քայլերը, մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են, Հայաստան․Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորել է ՀՀ անկախության 28-րդ տարեդարձը։

«Շնորհավոր տոնդ, Հայաստան։ Բոլոր մեր քայլերը, մեր մտահոգությունները, մեր վստահությունը, մեր երազներն ու մեր ծրագրերը քո համար են։

Դու՝ մենք ենք, մեր զավակներն են, մեր սարերն են, սահմանի տղերքն են, բոլորս ենք։ Որովհետև դու հայրենիք ես», - Instagram-ի էջում գրել է Վանեցյանը՝ հրապարակելով որդիների հետ լուսանկար։

1