Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ԵՊՀ-ի 100-ամյակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 26, 24News

Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ԵՊՀ 100-ամյակի առթիվ և հետևյալ գրառումն արել.

«ԵՊՀ-ի 100-ամյակի հիմնական տոնակատարությունների մեկնարկը կտրվի այսօր: Բոլորիս կրկին շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ: Վստահ եմ, որ այս տոնակատարություններն անցնելու են գերազանց մթնոլորտում՝ մեր հարգարժան գիտնականների, դասախոսների, ուսանողների, հարյուրավոր հյուրերի ու հրավիրվածների մասնակցությամբ:

Կհանդիպենք միջոցառումների ժամանակ»: