Վերաքննիչ քրեական դատարանն առանց քննության է թողել Քոչարյանի պաշտպանների բողոքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

բակո

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, առանց քննության է թողել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը։ Վերաքննիչը գտել է, որ առաջին ատյանի դատարանի այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը։

Հիմք ընդունելով ՍԴ որոշումը՝ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է միջնորդությունը։ Սեպտեմբերի 19-ին պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն որ Արամ Օրբելյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ։ 

Բացի այդ, օրերս առաջին ատյանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ռ․ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։