Զգացված եմ, երջանիկ և շոյված. Միխայիլ Պիատրովսկին արձագանքել է Երևանի ավագանու որոշմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Հասարակություն

Էրմիտաժի թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին արձագանքել է Երևանի ավագանու որոշմանը՝ իրեն «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Ես զգացված եմ, երջանիկ եւ շոյված: Սա հսկայական պատիվ է, որը կուրախացներ իմ մայրիկին, հայրիկին ու բոլոր այն հրաշալի երեւանցիներին, որոնց հետ կյանքիս ընթացքում երջանկություն եմ ունեցել շփվելու, բոլոր Ջանփոլադյաններին ու Տեր-Պողոսովներին: Ես սիրում եմ Կարմիր Բլուրի ու Էրեբունու Երեւանը, Ալեքսանդր Թամանյանի ու Մարտիրոս Սարյանի Երեւանը եւ շատ եմ սիրում Երեւանը, որը արդեն չկա՝ Հին Բաղնիքի մոտի փողոցները, որտեղ մեր տունն էր եւ որտեղ այսօր հուշատախակ կա ի պատիվ Բորիս Բորիսովիչ Պիոտրովսկու, որին «հայ ժողովրդի փեսա» էին անվանում:

Շնորհակալ եմ բոլորին՝ իմ անունից եւ հանգուցյալ Մորս՝ Հռիփսիմե Ջանփոլադյանի անունից»,- ասված է ուղերձում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news