ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
«Վիտալի Բալասանյանի նախորդ հարցազրույցի՝ ֆիզիկապես ոչնչացնելու մասին հայտարարությունը հնարավոր է՝ պարունակի պատրաստվող հանցագործության մասին հատկանիշներ»,- այդ մասին 24News-ի հետ հարցազրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Խաչատրյանը Բալասանյանի հայտարարությունն ընդունում է որպես սպառնալիք՝ ուղղված ՀՀ-ին և Արցախին։ Եվ այս համատեքստում պատգամավորը վստահ է, որ իրավունք չունենք մատների արանքով նայելու այդ անձի խոսքերին, քանի որ մեր պատմության մեջ ունեցել ենք հոկտեմբերի 27։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում