Երևանում ծառի ճյուղն ընկել է մեքենայի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

.

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16:05-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 9 շենքի բակում ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քաջազնունու փողոցի թիվ 2 շենքի բակում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի ու կայանած «Toyota Camry» (վարորդ՝ Վարդան Խ.) և «Shkoda» (վարորդ՝ Հովիկ Ս.) մակնիշների ավտոմեքենաների վրա:

Փրկարարները «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ մասնատել են ծառի ճյուղը և տեղափոխել անվտանգ տարածք: