Տավուշում բախվել են Nissan-ն ու Opel-ը. հայր և որդի տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Տավուշի մարզի Զորական գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ, 30-ամյա Մուշեղ Հայրապետյանի վարած Nissan մակնիշի 018 VP 18 համարանիշնի և Երևան քաղաքի բնակիչ, 57-ամյա Պետիկ Պետրոսյանի վարած Opel մակնիշի 35 PD 552 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Պ. Պետրոսյանը, նրա ուղևոր, 25-ամյա Գագիկ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Opel-ի վարորդն ու ուղևորը հայր և որդի են, իսկ Nissan-ի վարորդը աշխատում է ճանապարհաշինարարական «Կապավոր» ՍՊԸ-ում՝որպես աշղեկ: