Օլիգարխ Ծառուկյանը պետք է ստանա զրո ձայն․ Աշոտ Մանուչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 10, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հնարավորությունների սահմանում կարողացավ կազմաքանդել նախկին համակարգը, այսինքն՝ այդ համակարգի դիմադրության փուլն ավարտված է։ Այդ մասին 24News-ի եթերում ասել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։

«Օլիգարխ Ծառուկյանը պետք է հասկանա, որ նա քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի և այդպիսի կուսակցությունը, որը ղեկավարվում է Ծառուկյանը, պետք է չլինի այս Խորհրդարանում»,-  պնդում է Մանուչարյանը՝ հավելելով, որ այդ մասին նրան բավականաչափ չեն բացատրել։

«Բաներ կան, որ Ծառուկյանն՝ ինքը, պետք հասկանա։ Հիմա դա պետք է  անի ժողովուրդը։ Պարոն Ծառուկյանը և իր կողմնակիցները պետք է ստանան զրո ձայն»,- եզրափակել է Աշոտ Մանուչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։