Թուրքիայի կառավարությունը Նյու Յորքում Սբ. Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդես է բացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինը «Հայտնի են դառնում Անատոլիայի (Արևմտյան Հայաստան) թաքնված հուշարձանները» նախագծի շրջանակում Նյու Յորքում Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդես է բացել:

Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում կազմակերպված ցուցահանդեսին ներկա են գտնվել Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոս Ալփեր Աքթաշը, Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ Մաշալյանը, Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Թուրքիայի ազգային փոքրամասնությունների համայնքի հիմնադրամների ներկայացուցիչ Մորիս Լեվին, Ասորական եկեղեցու հիմնադրամների նախագահ Սաիթ Սուշին, Ամերիկյան ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Էլպիդոֆորոս Լամբրինիադիսը և հայկական ու թուրքական համայնքի մի շարք ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի բացմանը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել: Միջոցառմանը ելույթ է ունեցել Պոլսի պատրիարքի տեղապահ Սահակ Սրբազանը և գոհունակություն հայտնել, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից հետաքրքրություն է ցուցաբերվում Սուրբ Խաչ եկեղեցու և մյուս պատմամշակութային կառույցների նկատմամբ:

Նրա խոսքով` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կարող է խաղաղության օրրան դառնալ և  շատ առանձնահատուկ ներուժ ունի այն իրականացնելու համար:

Նշվում է, որ ցուցահանդեսին ներկայացվել է Վանա լճի Աղթամար կղզու և Սուրբ Խաչ եկեղեցու 88 լուսանկար:

1

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news