Վանաձորում ծեծկռտուքից հետո ատրճանակով վեճի մասնակիցը առևանգել է «Toyota Camry»-ն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

ատրճանակ

Վանաձոր քաղաքի ոստիկանութան Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 7-ին ոստիկանության նշված բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալների փաստով: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այս տարվա հոյտեմբերի 23-ին՝ ժամը 21:00-ի սահմանում, Վանաձոր քաղաքի «Քիմշեն» կոչվող թաղամասում մի խումբ անձանց միջև խուլիգանություն է տեղի ունեցել:

Ոստիկանները պարզել են, որ մասնակիցներն են Վանաձորի բնակիչներ, 29-ամյա Արթուր Մամյանը, որն իր մտերիմ 10-ից ավելի քաղաքացիների հետ վիճաբանել են Վանաձորի բնակիչներ, 29-ամյա Գոռ Առաքելյանի, 28-ամյա Վահե Հանեյանի և 29-ամյա Սմբատ Պողոսյանի հետ, որը վերածվել է ծեծկռտուքի:

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ այդ վիճաբանության ժամանակ Ա. Մամյանը եղել է զենքի նմանվող առարկայով, ով բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ և միաժամանակ վերցրել դեպքի վայրից փախցրել է Վ. Հանեյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենան:

Լոռու մարզի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների և փախցրած ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս