«Վերնատունը» քպականների և իմքայլականների կողմից առավել քննադատված երևույթն է․ Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News 

Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Իր իսկ հիմնադրած ակումբի համար Վազգեն Մանուկյանի կողմից «Վերնատուն» անվանումն ընտրելը Քպականների և իմքայլականների կողմից առավել քննադատված երևույթն է նոյեմբեր ամսին։

Մի հարց հարգելի քպականներին և իմքայլականներին։ Ձեր կուսակցության անվանումը՝ Ռուսսոյի, իսկ դաշինքի անվանումը՝ Լենինի հայտնի գաղափարների պատվին անվանակոչելիս որևէ մեկը ինչ-որ պրետենզիա հայտնե՞լ է։ Չեմ հիշում, որ հայտնած լինի։

Ճիշտ է, կարող եք առարկել, որ դուք շատ հետևողական եք եղել համապատասխանաբար «Սոցիալական պայմանագրի» և «Քայլ առաջ, երկու քայլ հետ»-ի գաղափարները կենսագործելու հարցում։ Բայց դա լրիվ այլ պատմություն է»։