Հայաստան-Չինաստան մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագիրը կընդունվի դեկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Լենա

Հայաստան-Չինաստան մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը կընդունվի դեկտեմբերի: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը: Գրառումը՝ ստորև․

««Քանի որ շատ քաղաքացիների է այս հարցը հետաքրքրում, տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովում կընդունվի դեկտեմբերի (3-6) նիստի ժամանակ: ՀՀ նախագահի ստորագրելուց հետո, համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում»,-գրել է Լենա Նազարյանը։