Անցել է 1 շաբաթ. կարո՞ղ եք կռահել՝ քանի՞ հարկ է ավելացել Տերյան 5-ի շենքի վրա. ավագանի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

teryan

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Տերյան 5 հասցեում կառուցվող մինչև 11-րդ հարկի շինթույտվությանը։

«Ինչպես ավելի վաղ հրապարակել էինք, 02․02․2018 թ․-ին Տերյան 5 հասցեում կառուցվող մինչև 11-րդ հարկի (41.00 նիշ) շինարարական թույտվությունը տրվել է նախկին իշխանությունների օրոք, և 22․11․2019 թ․ այդ նույն հասցեին տրվել է ևս մի շինարարական թույլտվություն արդեն 11-16-րդ հարկի (56.00 նիշ) գործող քաղաքային իշխանությունների օրոք՝ Հայկ Մարությանի ստորագրությամբ։

Անցել է 1 շաբաթ։ Կարո՞ղ եք կռահել՝ քանի հարկ է ավելացել 11-ի վրա։

Հարգելի՛ շինարար ընկերներ, կարո՞ղ եք ասել՝ 1 շաբաթում կարելի՞ է գոնե կես հարկ բարձրանալ։

Կից տեղադրում եմ լուսանկար, որն արել եմ այսօր։

Հ. Գ. Եթե չեմ սխալվում՝ քաղաքապետը պարծենում էր իր մաթեմատիկական գիտելիքներով։ Սա հասարակ գումարում-հանում է»։

Տեսանյութեր

Live

Լրահոս