Մեսսին խոսել է իր և Ռոնալդուի մրցակցության մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Մեսսի Ռոնալդու

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին խոսել է իր և Պորտուգալիայի հավաքականի ու Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցության մասին։

Մեսսին ասել է, որ ինքը ծանր է տանում, երբ Ռոնալդուն ստանում է «Ոսկե գնդակը»։ Նա պատմել է նաև, որ Ռոնալդուի հետ մրցել է ստացած մրցանակներով։

«Ես այլևս միայնակ չեմ ամենավերևում»,- ասել է արգենտինացին։

Մեսսին նկատել է, որ իր և Ռոնալդուի դիմակայությունը ձգվում է արդեն տասը տարի և կմնա պատմության մեջ։