Գառնի գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 410 գրամ կանեփի չորացված զանգված

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Գառնիի բնակիչներից մեկն իր տանն ապօրինի կերպով թմրանյութ է պահում և օգտագործում:

Հարուցված քրեական գործի շրջանակում դեկտեմբերի 6-ին Գառնիի բնակիչի տանը կատարված խուզարկությամբ նկուղի սառնարանում գտնվող ապակե և պլաստմասե տարաների մեջ հայտնաբերվել է ընդհանուր 410.43 գրամ դեղնականաչավուն չորացված զանգված, ինչը, ըստ տանտիրոջ հայտարարության, կանեփի չորացված զանգված է, ինքն է իրենց տան այգում ցանել և աճեցրել անձնական օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։

Նախաքննությունը շարունակվում է։

Տեսանյութեր

Live

Լրահոս