ԵՐԵՒԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐ, 24News
Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոս և գլխավոր հյուպատոսի նախկին պաշտոնակատար Էդուարդ Թառանյանը, ով 2001 թ.-ից աշխատանքային գործունեություն է ծավալում Լոս Անջելես Կոմսության Հանրային ծառայությունների դեպարտամենտում, նշանակվել է Մարդկային ռեսուրսների ադմինիստրատորIII պաշտոնում և 2019 թ.-ի դեկտեմբերի 16-ից,կզբաղեցնի Լոս Անջելես Կոմսության Արևելյան վարչաշրջանի և Սանտա Կլարիտա քաղաքի տարածաշրջանային տնօրեի պաշտոնը:
Էդուարդ Թառանյանն իր աշխատանքային գուրծունեությունը սկսել է 2001-ին, որպես երկրորդ կարգի իրավասու աշխատող: 2005 թ.-ին առաջադրվել է իբրև իրավասության վերահսկիչ և ծառայություն է իրանացրել Դեպարտամենտի ենթակայության տակ գտնվող մի շարք գրասենյակներում:
2013-ին նա առաջադրվել է առաջին կարգի Մարդկային ռեսուրսների ադմինիստրատորի պաշտոնում և նշանակվել է ՝ որպես շրջանի տնօրենի տեղակալի:
2018 թվականի ապրիլին Թառանյանը տեղափոխվել է Արևելյան Վալլի շրջան ՝ որպես շրջանի տնօրենի տեղակալ։
Պետական ծառայության 18 տարիների ընթացքում Էդուարդ Թառանյանն արժանացել է բազմաթիվ ծառայողական պարգևների և գովասանագրերի։