ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը․ Գևորգ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Գևորգ

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագծին, ԱԺ ամբիոնից ասել է, որ ամբողջ պետական մեքենան լծվել է այս գործին, այդ ե՞րբ է իրավունքը պարտադրվել մարդկանց, որ այսօր էլ պարտադրվի, և հարց է՝ ինչո՞ւ է թիրախավորվել հենց Սահմանադրական դատարանը։

«Ի՞նչու են ընտրվել հենց 2018 թվականից հետո ընտրված անդամները. որովհետև դրանից առաջ ընտրվածները նախորդ իշխանությունների ներկայացուցիչներն են։ Պարո՛ն նախարար, հարկատուներից հարցրե՞լ եք՝ նրանք ուզո՞ւմ են չաշխատող դատավորին ամսական մոտ 800 հազար աշխատավարձ տալ։ Վստահաբար կարող եմ ասել՝ ո՛չ», - արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրել է պատգամավորը։

Ըստ պատգամավորի՝ ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել, այդ թվում՝ Ստամբուլյան կոնվենցիան, մինչդեռ ներկա կազմը դա անել թույլ չի տալիս։

«Այն, որ ՍԴ-ի հարցը բացառապես քաղաքական գործընթաց է, դուք եք խոստովանել»,- ասել է Գևորգ Պետրոսյանը։