ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
«Լրագրողների պաշտպանության հարցերով հանձնաժողով» շահույթ չհետապնդող խումբը հայտնել է, որ 2019թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ առնվազն 250 լրագրող բանտում է գտնվում իրենց ծավալած մասնագիտական գործունեության պատճառով, փոխանցում է CNN-ը։ Զեկույցի համաձայն՝ Չինաստանում 2019-ին առնվազն 48 լրագրող է ձերբակալվել, Թուրքիայում՝ 47, Սաուդյան Արաբիայում՝ 26 , Եգիպտոսում՝ 26:
Հանձնաժողովի տվյալներով՝ լրագրողերն ամենից շատ ձերբակալվում են Չինաստանում, Թուրքիայում, Սաուդիան Արաբիայում և Եգիպտոսում: Խումբը պարզել է, որ նրանց մեծամասնությունը բանտում է հայտնվել «հակապետական մեղադրանքների» պատճառով:
Նոր զեկույցում հանձնաժողովը նշել է, որ «կեղծ լուրերի» համար մեղադրվող լրագրողների թիվն այս տարի մեծացել է: