Facebook-ի 29 000 աշխատակցի անձնական տվյալները գողացել են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News 

facebook

Facebook-ի ավելի քան 29 հազար աշխատակցի բանկային տվյալներն ու այլ անձնական տեղեկությունների գողացվել են։ 

Գողությունը կատարվել է աշխատակիցներից մեկի մեքենայից։ Գողացել են չծածկագրված կոշտ սկավառակներ, որը պարունակում էր աշխատակիցների մասին տեղեկությունները, բանկային հաշվեհամարները, ինչպես նաև աշխատավարձի վերաբերյալ տեղեկություններ։

Սկավառակները պարունակել են շուրջ 29 000 աշխատակցի անձնական տվյալներ, որոնք Facebook-ում աշխատել են 2018 թվականին։

Մեքենայից գողությունը տեղի է ունեցել դեռևս նոյեմբերի 17-ին, կոշտ սկավառակների անհետացումը հայտնաբերվել է երեք օր անց՝ նոյեմբերի 20-ին: Facebook-ը տուժած աշխատակիցներին սկսել է զգուշացնել միայն դեկտեմբերի 13-ին:

Աշխատակիցը գրասենյակի կոշտ սկավառակները պետք է դուրս չբերեր: Ընկերությունը հայտնել է, որ աշխատակցի նկատմամբ կարգապահական միջոցներ է ձեռնարկել:

Տեսանյութեր

Live

Լրահոս