Վրաստանի նախագահի նստավայրը բաց Է այցելուների համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News 

Վրաստան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Բիլտմոր» հյուրանոցում սփյուռքի հարցերին նվիրված խորհրդաժողովում հայտարարել է, որ Թբիլիսիի Ատոնելիի փողոցում նախագահական պալատը դեկտեմբերի 16-ից բաց կլինի այցելուների համար:

Ըստ նախագահաի՝ կարևոր Է, որ Թբիլիսիում վրացական սփյուռքի համար գոյություն ունենա վայր, որտեղ նրանք կկարողանան անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչ հնարավորություններ գոյություն ունեն իրենց հայրենիքում այն դեպքում, եթե իրենք որոշեն վերադառնալ և աշխատել:

Զուրաբիշվիլին ասել է, թե պատրաստակամ Է իր նստավայրում առաձնասենյակ հատկացնել այդ նպատակով:

Սալոմե Զուրաբիշվիլին համաձայնել Է տեղափոխվել Ատոնելիի փողոցի առանձնատուն՝ Օրբելիանիների իշխանական պալատ, որտեղ ժամանակին հրաժարվել Է աշխատել նրա նախորդը՝ Վրաստանի չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։