Փաշինյանին հարց տված ադրբեջանցի «բլոգերը» թեկնածությունն է առաջադրել ԱԺ ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

ադրբեջան

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ  եկեղեցի մուտք գործած և ադրբեջանցի բլոգեր ներկայացած Աթա Աբդուլաևն առաջադրվել է Ադրբեջանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսվում է 2020 թվականի փետրվարի 9-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունվարի 17-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ եկեղեցում Փաշինյանի ելույթի ժամանակ ներս էր մտել ադրբեջանցի մի բլոգեր՝ հայտարարելով, թե քանի որ Փաշինյանը ժողովրդավար է, նրանից խնդրում է դադարեցնել պատերազմը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս