Հարցը լուծվեց. ինչո՞ւ էին արգելել լրագրողներին օգտվել կառավարության ճաշարանից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

լրագրող

Գործադիրը չեղյալ համարեց որոշումը, համաձայն որի՝ լրագրողներն այսուհետ իրավունք չէին ունենալու շրջել կառավարության շենքում և օգտվել ճաշարանից։ Այդ մասին 24News-ին տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։  

Սահմանափակման պատճառը այն էր, որ ԶԼՄ որոշ ներկայացուցիչները ճաշարանից օգտվելուց հետո լրագրողների համար չնախատեսված մուտքերով են դուրս եկել, մտել կառավարության այգի, բարձրացել վերև, ինչը անվտանգության կանոնների խախտում է:

Լրագրողներն այսուհետ ևս հնարավորություն կունենան օգտվելու ճաշարանից, սակայն, հսկողությամբ: