Գորիսի տներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

դի

Հունվարի 28-ին` ժամը 15:47-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և հայտնաբերել Ռուբիկ Ս.-ի (ծնված 1945 թ.) դին: