ՍԴ-ն 2015 թվականին փոփոխություններից հետո լիարժեք չի գործում․ Մակունց

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News    

Մակունց

Որևէ անձի նկատմամբ իմ պահանջը միայն մասնագիտական է, ինձ, որպես ԱԺ պատգամավորի, ՍԴ դատավորը հետաքրքրում է միայն մասնագիտական տեսանկյունից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի երեկվա հարցազրույցի մասին։

«ՍԴ-ն 2015 թվականին փոփոխություններից հետո, որպես ինստիտուտ, լիարժեք չի գործում, ՍԴ-ում այսօր գործում է երկու տարբեր ռեժիմ։ Այն դրույթները, որոնք պետք է անցում կատարեին ներկա Սահմանադրության, թերի են, պատճառը, չեմ կարող ասել։ Մենք արձանագրում ենք այս խնդիրը, և սա է ՍԴ-ի հետ կապված հարցը», - ասել է Մակունցը։

Ըստ Մակունցի՝ ՍԴ նախագահը պետք է հնարավորինս զերծ մնա քաղաքական ձևակերպումներից ինչը և երեկ տված հարցազրույցում արել է։