Ծառուկյանի տան դիմաց գտնվող Մուլտի բենզալցակայանը երբեք ՀԴՄ կտրոն չի տրամադրում․պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News    

ՀԴՄ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի ՀՀ պետական եկամուտների կոմիտե, Թբիլիսյան խճուղու ավարտին, հենց Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող Մուլտի բենզալցականայը երբեք, ԵՐԲԵՔ ՀԴՄ կտրոն չի տրամադրում և չի տրամադրել։ Խնդրում եմ ընդունել որպես հաղորդում և ձեռնարկել համապատասխան միջոցներ»։