Պաոլո Կոելյոն ոչնչացրել է իր ու Քոբի Բրայնտի համատեղ գրքի սևագրությունը

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News     

Կոելյո Բրայանթ

Բրազիլացի գրող Պաոլո Կոելյոն ոչնչացրել է մանկակն գրքի սևագրերը, որի վրա աշխատել էր Քոբի Բրայանտի հետ։ РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է The Guardian-ը։

Կոլեյոն նախօրեին հայտնել էր, որ «Ալքիմիկոսի» մեծ երկրպագու մարզիկի հետ գիրք է գրել երեխաների համար։

«Դու ավելին էիր, քան ուղղակի մեծ խաղացողը, սիրելի Քոբի Բրայանտ։ Ես գիտեի շատ բան, աշխատել եմ քեզ հետ։ Բայց հենց հիմա ես ոչնչացնում եմ սևագիրը, քանի որ գիրքը կորցրել է իմաստը»,- հստակեցրել է նա։

Գրողը հայտնել է, որ NBA –ի հնգակի չեմպիոնն ու օլիմպիական երկակի մեդալակիրը իրեն համագործակցության առաջարկն արել է 2019 թ․։

Ըստ նրա՝ Բրայանտն ուզում էր, որ գիրքը սոցիալապես անապահով երեխաներին ցույց տա՝  սպորտը կարող է օգնել հաղթահարել աղքատությունը։

Նա մի քանի գրողի հետ աշխատել է մի շարք սպորտային գրքերի վրա։ 

Հունվարի 26-ին Քոբի Բրայանտը զոհվել է ուղղաթիռի կործանման հետևանքով։ Նրա հետ եղել են 13-ամյա դուստրը՝ Ջիանան և ևս 7 մարդ։