Դեռևս չեմ հավատում, որ իրականում դա պատահել է․Յուրա Մովսիսյանը՝ Քոբի Բրայանտի մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News

Յուրա Մովսիսյան

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը գրառում է կատարել «Լոս Անջելես Լեյքերսի» նախկին բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մահվան կապակցությամբ:    

«Դեռևս չեմ հավատում, որ իրականում դա պատահել է:

Իմ կուռքը, սիրած մարզիկներից մեկը, որին ես երբևէ տեսել էի: Լեգենդները երբեք չեն մեռնում, և հաստատ դուք միշտ կլինեք մեր մտքում և սրտերում»,- գրել է Յուրա Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Կալիֆորնիայում կործանվել է ամերիկացի բասկետբոլիստ Քոբի Բրայանթի ուղղաթիռը։ Ուղղաթիռում բացի մարզիկից եղել է նաև նրա 13-ամյա դուստրը։

Տեսանյութեր

Live

Լրահոս