Մեզնից հանճար է հեռացել․ Մեսսին՝ Բրայանտի մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Բրայանթ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լեոնել Մեսսին իր ինստագրամյան էջում անդրադարձել է ամերիկացի բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մահվանը։ 

«Ես խոսքեր չունեմ: Իմ ամբողջ սերը՝ Կոբիի ընտանիքին ու ընկերներին: Շատ հաճելի էր նրա հետ հանդիպելն ու ժամանակ անցկացնելը: Մեզնից իսկական հանճար է հեռացել»,- գրել է արգենտինացին։

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում կործանվել է ամերիկացի բասկետբոլիստ Քոբի Բրայանտի ինքնաթիռը։ Ինքնաթիռում Բրայանտի հետ եղել է 13-ամյա դուստրը՝ Ջիանան։