Դուստրը 3000 դոլար է հափշտակել մորից պետական պաշտոնյաների աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News    

հափշտակություն

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 31-ին Արցախի ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտի բնակչուհի, 1942 թ. ծնված Ս. Գ.-ի կողմից հունվարի 22-ին ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմում։ Դիմումի համաձայն՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության, բնակարանային հարցերի վարչության պաշտոնատար անձինք և Ս. Գ.-ի դուստրը՝ 1979 թ. ծնված Լ. Գ.-ն, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով իրենից հափշտակել են 3000 ԱՄՆ դոլլար:

Այս գործի ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: