Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1016-ի, բուժվածներինը՝ 3996-ի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

կորոնավիրուս

«РИА Новости» գործակալությունը, հղում անելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական հանձնաժողովին, հայտարարել է, որ Չինաստանում կորոնավիրուսից բուժվածների թիվը հասել է 3996-ի, վարակվածների գրանցված թիվը 42 638 է, զոհերի թիվը հասել է 1016-ի: Վարակվածների հետ շփման մեջ գտնված 187,7 հազար մարդ գտնվում է հսկողության ներքո:

«Փետրվարի 10-ի կեսգիշերի դրությամբ առողջապահության հարցերով պետական հանձնաժողովը 31 նահանգներից ստացել է 42 638 վարակված մարդու մասին տեղեկատվություն, որոնցից 37 626-ը հիվանդ է, 7333 մարդ ծանր վիճակում է, 3996 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 1016-ը մահացել է»,- նշվում է հայտարարության մեջ:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 միլիոն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: