ԲՀԿ-ն առայժմ չի որոշել՝ «այո»-ի՞, թե՞ «ոչ»-ի ճամբարում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Աժ-ում ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հանրաքվեի վերաբերյալ կուսակցության դիրքորոշմանը, հայտարարել է․ «Հանրաքվեի գաղափարին կողմ ենք եղել։ Միքայել Մելքումյանը ելույթ ունեցավ, ասեց մեր տեսակետը, որ պատրաստ ենք 24-ժամյա աշխատանքի, որ լիարժեք քննարկենք, իրավական կողմը պահենք։

Հարցին՝ հասարակությունն «այո» կասի՞ սահմանադության փոփոխություններին, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ հարցը պետք է ժողովրդին տալ։

ԲՀԿ-ն «այո»-ի՞, թե՞ «ոչ»-ի ճամբարում է լինելու, ըստ Ծառուկյանի՝ ամեն ինչ պարզ կլինի քաղխորհրդի նիստից հետո․ «Մեզ մոտ միաձայն չէ, կքննարկենք և մեր տեսակետը կհայտնենք»։